«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր Ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անցկացրեց: Նախաձեռնության անդամները Ոստիկանությունից պահանջում են երկարաձգել Վահե Ավետյանի գործով հարուցված քրեական գործի նախաքննության շուրջ կազմված հազար էջանոց նյութերին ծանոթանալու համարփաստաբաններին տրված մեկօրյա ժամկետը: «Մեր խնդիրն է հասնել գործի նյութերի ուսումնասիրության համար ողջամիտ ժամկետի տրամադրման, որպեսզի կարողանանք վեր հանել բոլոր մտահոգությունները , բացահայտենք նախաքննության բոլոր թերությունները եւ ի ցույց դնենք հանրությանը»,-ասաց Վահե Ավետյանի գործով տուժածների իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:
Ըստ փաստաբանների` 1000 էջանոց նյութերին իրենց ծանոթանալու մասին տեղեկացրել են երեկ երեկոյան, իսկ վաղը իրենք պատրաստվում են միջնորդություն ներկայացնել՝ ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:
Նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննսիյանն էլ ասաց, որ ունեն կասկածներ, որ գործը ցանկանում են կոծկել.«Կարծում ենք, որ մեկօրյա ժամկետը 1000 էջանոց նյութի համար ողջամիտ ժամկետ չէ: Պահանջում ենք, որ քննիչները տրամադրեն ողջամիտ ժամկետ, որ մեր փաստաբանները կարողանան հավուր պատշաճի ծանոթանալ աշխատանքին ու ներկայացնեն իրենց դիտողությունները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև