Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Խաչատրյան. «Մինչեւ հիմա չենք հասկանում, թե Առաքել Միրզոյանի հետ Լոնդոնում ինչ էր կատարվում»

Օգոստոս 09,2012 19:01

Լոնդոնի օլիմպիական խաղերում 69 կգ ծանրորդ Առաքել Միրզոյանը, որը միանգամայն հավակնում էր մեդալի, հրում վարժությունում զրո ստացավ: Այս տհաճ անակնկալի մեկնաբանությունը չունի նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:

«Aravot.am»- հետ բացառիկ հարցազրույցում նա ասաց. «Առաքելը այս անգամ քաշ գցելու հետ կապված խնդիրներ չի ունեցել: Այսինքն, ինչպես սպորտում ընդունված է ասել, քաշը նորմալ գցել է` ուտելով: Նա արդեն 69 կգ քաշում, իմ աչքի առջեւ մարզումների ժամանակ միմյանց հետեւից մեկական անգամ մոտեցումներով պոկել է 150 կիլոգրամը, հրել 180-ը: Իսկ արդեն Լոնդոնում Հոկսեն Միրզոյանի պատմելով, վերջին մի քանի օրերին ինչ որ անբացատրելի բաներ են կատարվել մարզիկի հետ: Հոր` մարզչի, խոսքերով Առաքելը վերջին օրերին ասել է, թե չի զգում ոչ ծանրաձողի քաշը, ոչ էլ իրեն:  Մրցման ժամանակ նրա պատվիրած մեկնարկային 148 կիլոգրամը երկու կգ-ով ցածր էր մարզումային քաշերից, իսկ հրումում երկու անգամ 177 կգ ձախողելուն եւ երրորդում 181-ն էլ չբարձրացնելուն մինչեւ հիմա  բացատրություն չեմ կարողանում գտնել: Չէ՞ որ դրանք նրա ուժերի սահմաններում էին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031