Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բուժքույրն ասել է այլ տուժողների՞ մասին

Օգոստոս 09,2012 18:51

Անցյալ տարվա փետրվարի 13-ին Երեւան-Սեւան ճանապարհի 47-րդ կմ հատվածում շրջվեց մի ավտոմեքենա:

Ուղեւոր Ստեփան Կարապետյանը տեղափոխվեց հիվանդանոց, եւ 83 օր գտնվելով կոմայի մեջ՝ մահացավ:

Փաստի աթիվ հարուցվեց քրեական գործ, ապա վարույթը կարճվեց: Տուժողի իրավահաջորդն իր ներկայացուցչի հետ հանդիպեց գլխավոր դատախազի տեղակալի հետ, որն էլ հանձնարարեց նոր նյութեր նախապատրաստել:

Գործով շահագրգիռ վարորդի ձեռքում անհասկանալի հանգամանքներում հայտնվեց հանգուցյալի հագուստները, իսկ միայն վերջերս պարզվեց, որ հիվանդանոց են տեղափոխվել ոչ միայն վարորդն ու ուղեւորը:

«Քրեական գործով ուսումնասիրելով ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասները, եւ դրան հաջորդող իրադարձությունների շղթան, հասկացա, որ որդուս մահվան մեջ մեղքի իր չափաբաժինն ունի նաեւ բուժանձնակազմը»,- ասում է տուժողի իրավահաջորդը՝ Ստեփան Կարապետյանի մայրը:

Ռ.Մ.

Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031