Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավստրալիայում հյուրանոցը պատժվել է մարմնավաճառին սենյակ չտրամադրելու համար

Օգոստոս 09,2012 18:21

 Ավստրալիայի հյուրանոցային ինդուստրիան բախվել է դատարանի կայացրած  վճռի հետևանքով ստեղծված մի անսովոր իրավիճակի: Քաղաքացիական և վարչական տրիբունալը Մորանբա քաղաքի մոթելներից մեկին մեղավոր է ճանաչել խտրականության մեջ այն բանից հետո, երբ այդ հյուրատան աշխատակիցները հրաժարվել են «գործի» համար սենյակ  հատկացնել մի մարմնավաճառուհու, հաղորդում է Boston.com. –ը:

Միջադեպից հետո աղջիկը դիմել է դատարան և շահել վեճը: Ինչպես ասել է մոթելի ներկայացուցիչը, հայցվորուհին պահանջել է 32 հազար ԱՄՆ դոլարի փոխհատուցում:

Դատարանի վճռից հետո Ավստրալիայի հյուրանոցների ասոցիացիայի ղեկավար Ռիչարդ Մանրոն հայտարարել է, որ լավ կլիներ, եթե երկրի իշխանությունները մտածեին որոշ գործող օրենքներ փոխելու մասին:

«Փաստինֆո» գործակալություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031