Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն պետք է վճարեն հասարակական նշանակության տարածքների սեփականատերերը

Օգոստոս 09,2012 17:28

 Հայաստանում ինչպիսի՞ հարկման քաղաքականության են ենթակա այն ֆիզիկական անձինք՝ ովքեր վաճառում կամ օտարում են  իրենց սեփականությունը հանդիսացող հասարակական նշանակության տարածքները: «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի այս հարցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պատասխանել է, որ համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի, «ԱԱՀ-ով հարկվող գործարք է համարվում` ֆիզիկական անձանց պատկանող` ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքoգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի (այդ թվում` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի և հողերի) օտարումը»:

Պատասխանում միաժամանակ նշվում է, որ նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝  «անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` սույն օրենքի   6-րդ  հոդվածի 1-ին կետով սահմանված գործարքների հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, տվյալ օրացուցային տարում ԱԱՀ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից` 58,35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) գերազանցող մասի համար»:

«Փաստինֆո» գործակալություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել