Լրահոս
Օրվա լրահոսը

Սովորո՞ւյթ, նախախնամությո՞ւն, թե՞ ինքնախաբեություն

Օգոստոս 09,2012 15:08

Եկամտաբեր շատրվաններ

 Աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչներ մետաղադրամներ են նետում շատրվանների և ջրհորների մեջ: Ոմանց համար դա կրկին այդ երկիր վերադառնալու հնարավորություն է, ոմանց համար` կարծրացած ավանդույթ, իսկ ոմանց համար էլ` ստացված ռեսուրսները խելամտորեն բաշխելու հնարավորություն: Բոլոր ազգերի ներկայացուցիչներն էլ նետում են մանրադրամներ հատկապես այն վայրերում, որոնք պատմականորեն հայտնի են նման ավանդույթով: Թվենք դրանցից մի քանիսը:

Թերևս ամենահայտնի մանրապահ շատրվաններից է Հռոմի «Ֆոնտանա դի Տրևի» շատրվանը: Ասում են` եթե մեջքով կանգնես շատրվանին և մետաղադրամ նետես աջ ձեռքով ձախ ուսի վրայով, ապա կվերադառնաս Հռոմ (https://www.inlobby.com/r/rome-hotels.html): Նախկինում զբոսաշրջիկներն ընդամենը մեկ մանրադրամ էին նետում` Հռոմ վերադառնալու ցանկությամբ: Սակայն այսօրվա հնարավորությունների դեպքում` արդեն երեքը: Խնդիրը, իհարկե, ոչ թե հնարավորությունների, այլ նոր ավանդույթների մեջ է, որոնց համաձայն` զբոսաշրջիկները մեկ մետաղադրամ են նետում Հռոմ վերադառնալու, մյուսը` նոր սիրավեպի և երրորդը` ամուսնության համար: Հավատալ, թե ոչ, ավանդույթն այդպիսինն է: Պարզապես ամեն ինչ կախված է սեփական նախախնամության աստիճանից և դրամապանակի պարունակությունից: Ի դեպ, Հռոմում բազմաթիվ ժամանցի վայրեր, հանգստի տեղեր ասոցացվում են “Տրևի” շատրվանի հետ: Նույնիսկ շատրվանի հարակից տարածքում գործում է Trevi Hotel 3-աստղանի հյուրանոցը (https://www.inlobby.com/r/trevi-hotel.html):

Հաշվի առնելով Իտալիա այցելող զբոսաշրջիկների թիվը` «Տրևի» շատրվանը ֆինանսական ռեսուրսների իսկական աղբյուր է: Շատրվանի հատակին կուտակվող մետաղադրամները հավաքելու, մաքրելու և բաշխելու ուղղությամբ աշխատող վարչությունը և Հռոմի Կաթողիկե եկեղեցին օգտագործում են շատրվանից ստացված գումարները բարեգործական հիմունքներով:

2012թ. առաջին կիսամյակի ընթացքում «Տրևի» շատրվան են նետել ավելի քան կես միլիոն եվրո արժողությամբ մանրադրամ: Զբոսաշրջիկների համար այն հույս ու ներշնչանք է, որպեսզի վերադառնան իտալական մայրաքաղաք, իսկ Հռոմի անօթևանների համար` տաք սնունդ. Կաթողիկե եկեղեցին պարբերաբար հավաքում է շատրվաններից դուրս բերված մանրադրամները և այդ գումարով հոգում սննդի մատակարարումն անօթևանների համար:

Նախորդ տարի “Տրևի” շատրվանից դուրս է բերվել 940,000 եվրոյի արժողությամբ մետաղադրամ: Հռոմի շատրվանների վերահսկման գծով վարչության ներկայացուցիչների մեկնաբանությամբ` սխալ և չափազանցված կլինի անվանել շատրվանից հավաքված գումարների օգտագործումը որևէ տեսակի բիզնես. պարզապես օգուտ ես քաղում և խելամտորեն օգտագործում ստացված ռեսուրսները, նշել են ներկայացուցիչները (հյուրանոցներ “Տրևի” շատրվանի հարևանությամբ` https://www.inlobby.com/r/quattro-hotel.html, https://www.inlobby.com/r/city-apartments.html, https://www.inlobby.com/r/erdarelli-hotel.html):

Բացի Հռոմի շատրվանից` մետաղադրամներով հարուստ են նաև Լաս Վեգասի շատրվանները, որտեղ, ըստ նախախնամության, մանրադրամ են նետում հաջողության համար (https://www.inlobby.com/r/las-vegas.html): Caesars Palace հյուրանոցի շատրվանից, օրինակ, ամեն տարի հավաքվում է մոտ 10.000 ամերիկյան դոլարի արժողությամբ մանրադրամ, որը նվիրատվության հիմունքներով տրամադրվում է Simon Youth հիմնադրամին, որն իր հերթին կրթաթոշակներ է շնորհում երեխաներին: Ի դեպ, մետաղադրամները հավաքում են հատուկ պատրաստված փոշեկուլներով:

Բացի այդ, զբոսաշրջիկները նետում են մանրադրամներ Լաս Վեգասի MGM Resorts-շատրվանների և ջրհորներ ունեցող արձանների մեջ: Եվ կրկին անգամ կուտակված ռեսուրսներն օգտագործվում են բարեգործության համար: Այդպես, օրինակ, նախորդ տարի Bellagio համալիրը նվիրաբերել է 12,000 ամերիկյան դոլար Habitat for Humanity հիմնադրամին: Ամեն տարի այդ գումարը բաշխվում է մի քանի կազմակերպությունների միջև, որոնք գրանտների դիմում հայտ են ներկայացրել:

Ի դեպ, շատրվաններ նետված մետաղադրամների այն զանգվածը, որը որևիցե երկրի դրամական միավոր չի հանդիսանում և չի կարող փոխարկվել, մաքրման գործողություններից հետո տրամադրվում է Ֆինանսական պահուստային կառույցներին:

 

Մանրադրամներ նետում են նաև Ֆրանսիայի, Կանադայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքների շատրվանների մեջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031