Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության փոխնախարար. Այս տարի սերմացուի հետ կապված խնդիրներ չեն լինի

Օգոստոս 09,2012 14:16

Հայաստանի կառավարությունը  այս տարի էլ աշնանացան ցորենի էլիտա սերմացու կներկրի: Նախատեսված 640 տոննայից արդեն 100 տոննան ներկրվել ու ուղարկվել է Շիրակի մարզ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման  ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա  Բաղյանը: Նախորդ տարվա աշնանացանի սերմացուից  այս տարի բերք չստացած  գյուղացիների դժգոհություններին էլ անդրադառնալով, փոխնախարարը գյուղացիներին խորհուրդ տվեց չմտահոգվել, ըստ նրա,  այս անգամ սերմացուի հետ կապված խնդիրներ չեն ծագի, որովհետեւ գյուղացին այդ սերմացուն օգտագործում է սկսած 2010 թվականից. «Այդ ժամանակ այդ սերմացուի միջին բերքատվությունը կազմել է մեկ հեկտարից 38 ցենտներ, առանձին դեպքերում` մինչև 70 ցենտներ: Դա այն դեպքում, երբ նախորդ տարի մեր տեղական սերմացուն ընդամենը 28.9 ցենտներ բերք էր տվել: Կապված բնակլիմայական պայմանների հետ` այս տարի որոշ թերություններ եղան, մեղքը սեմացուինը չէ: Խոտածածկ էլ չկա այս տարի, ինչու չկա, խոտածածկն էլ հո գյուղատնտեսության նախարարությունը չի ցանել»:  Պարոն Բաղյանը նաեւ նշեց, որ  այս տարի Հայաստանում ցորենի բերքը 2.4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031