Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրենսգիրքը կռիվ է գցել գյուղապետի ընտանիքում

Օգոստոս 09,2012 14:04

Ամասիայի տարածաշրջանի  փոքրաթիվ բնակչություն ունեցող (301 բնակիչ, որից   220 ընտրող  են)  հեռավոր գյուղերից մեկում` Ջրաձորում,  հետաքրքիր  ընտրապայքար է սպասվում: Որքան էլ  տարօրինակ թվա, այստեղ  միմյանց դեմ են պայքարելու   գործող գյուղապետ, 52-ամյա  Գևորիկ Հովակյանն ու նրա կինը` Կարինե  Վարդանյանը: Ընտանեկան  առաջադրման փաստը մեզ հետ զրույցում հաստատեց նաև թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը: Փաստորեն կնոջն ամուսնու դեմ հանել է ՀՀ Ընտրական օրենսգիրքը, որտեղ կատարված վերջին փոփոխության համաձայն, մեկ թեկնածուի առաջադրման դեպքում գրանցումը բացառվում է:Այսինքն՝ օրենսդիրները շահագրգռված են, որ իրոք ընտրապայքար լինի,  թեկնածուները լինեն մեկից ավելի, առանց մրցակցության ընտրություն չկատարվի, մինչդեռ  հնարամիտ գյուղապետերը գտել են  նաև  այս օրենքը շրջանցելու ձևը.նրանք  շատ դեպքերում մրցակցի փոխարեն մուծելով պահանջվող գրավաչափը, ձևականորեն իրենց դեմ  են հանում գյուղապետարանի  աշխատակիցներին, հարազատ-բարեկամներին, իսկ այս դեպքում՝ նույնիսկ կողակցին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031