Ոստիկանության ծառայողներին է մոտեցել 1982 թ. ծնված Ժենյա Ե.-ն՝ հայտնելով, որ Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ տեսել է այն կողոպտչին, որը ս/թ հուլիսի 14-ին, ժամը 11.30-ին, նույն շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան: ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ոստիկանները քաղաքացուհու նշած վայրից փորձել են բերման ենթարկել 1988թ. ծնված Ստեփան Բ.-ին, սակայն նա ձեռքով հարվածելով ոստիկանության ծառայողներից մեկի գլխին՝ պատճառել է վնասվածք եւ դիմել փախուստի, բայց քիչ անց մյուս ոստիկանները հետապնդելով նրան՝ բռնել եւ բերման են ենթարկել բաժին: Մարմնական վնասվածք ստացած ոստիկանը «շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
«Առավոտ» օրաթերթ