Օգոստոսի 8-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ քթի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Հովհաննես Զ.-ն՝ հայտարարելով, որ Մաշտոցի պողոտայի թիվ 41 շենքի մոտ 2 անհայտ անձինք իրեն ծեծի են ենթարկել, գողացել բջջային հեռախոսը, ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 1992 թ. ծնված Կարեն Գ.-ն և 1991 թ. ծնված Անդրանիկ Ս.-ն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն