Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանուն եզդիների՝ կառավարությունը կվերանայի ամուսնության տարիքը

Օգոստոս 09,2012 13:43

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ  ամուսնության տարիքը տասնութ տարեկանում սահմանելու կառավարության որոշումից եզդիների դժգոհություններին: «Եթե իրական կյանքում ամուսնությունները տեղի են ունենում, մենք խաթարում են այդ մարդկանց բնականոն կյանքի կազմակերպման ընթացքը, անհարիր ձեւով միջամտում ենք նրանց կենցաղը»,- ասաց վարչապետը` առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու կրթության նախարարություններին հանձնարարելով եւս մեկ անգամ քննարկել այդ հարցը: Նա նաեւ ասաց, որ  իրեն զեկուցել են, որ Ռուսաստանում մինչեւ տասնչորս տարեկանը թույլատրում են ամուսնությունները  եւ օրենսդրական սահմանափակումներ չկան:

Հիշեցնենք, որ  շաբաթներ առաջ, կառավարության որոշմամբ, Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին,  որով կանանց եւ տղամարդկանց ամուսնության համար սահմանվեց  միեւնույն տարիքը` տասնութ տարեկան: Եզդիների շրջանում  այս որոշումը դժգոհություններ էին առաջացրել, նրանք առաջարկում էին շեմը սահմանել գոնե՝ տասնվեց տարեկանից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031