ՀՅԴ մարտական պատասխանատուի տեղակալ, նախկին կուսակցական, Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից Արամ Մանուչարյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Շուշիի ազատագրման գործողությունների հետ կապված ՀՅԴ-ն հետաքննություն է անցկացրել: Այդ հետաքննությունը երբեւէ կհրապարակվի, թե ոչ՝ Արամ Մանուչարյանը չգիտի. «Իրենց գործն է, ես չեմ կարող ասել»:
«Առավոտ» օրաթերթ