Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության համակարգող խմբի առաջին նիստը

Օգոստոս 09,2012 13:34

ՀՀ ոստիկանության  պետ, գեներալ-լեյտենանտ  Վլադիմիր Գասպարյանի հրամանով, 2012 թ. սեպտեմբերի 9-ին եւ 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն  ապահովելու  նպատակով, ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է համակարգող խումբ:

Օգոստոսի 9-ին տեղի ունեցավ համակարգող խմբի առաջին նիստը, որը  վարում էր խմբի ղեկավար,  ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան  Պողոսյանը:

Նիստում քննարկվեցին համակարգող խմբի անդամների  բարձրացրած հարցերը, եղան  ընտրություններում հնարավոր խնդիրների վերացմանն ուղղված  կոնկրետ առաջարկներ: Նշվեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բարձր մակարդակով  անցկացնելու համար ոստիկանության կողմից արդեն իրականացվել եւ իրականացվում են  հետեւողական նախապատրաստական աշխատանքներ, որոնց   արդյունքն ակնհայտ կդառնա ընտրությունների օրը:

Ամփոփելով նիստը`  համակարգող խմբի ղեկավար Հունան  Պողոսյանը վերստին ընդգծեց ընտրությունների բնականոն  ընթացքն ու հասարակական կարգն ապահովելու`  ոստիկանության առջեւ դրված խնդրի կարեւորությունը եւ հանձնարարեց լիարժեք ու բարձր կարգապահությամբ կատարել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների  նախապատրաստման աշխատանքները, ինչպես եւ բուն  ընտրությունները պատշաճ մակարդակով  կազմակերպելու ուղղությամբ ոստիկանության պետի հրահանգները:

 ՀՀ ոստիկանություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031