Ռուսաստանի լավագույն թենիսիստուհի Մարիա Շարապովան, որ պլանավորել էր օլիմպիական խաղերի ավարտից հետո հանդես գալ Մոնրեալի $ 2 միլիոն մրցանակային ֆոնդով մրցաշարում, չի կարող մասնակցել: Ամերիկացի թենիսի հայտնի մեկնաբան Մեթ Քրոնինը տեղեկացրել է, որ Շարապովան թունավորվել է: Իսկ աշխարհի երրորդ ռակետի ներկայացուցիչներն ավելացրել են, որ նա թունավում ստացել էր դեռ Լոնդոնում եղած ժամանակ եւ այդ վիճակով էր ներկայացել Սերենա Ուիլյամսի հետ եզրափակիչ հանդիպմանը, որում տանուլ էր տվել 0:6, 1:6 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ