Կառավարության շենքի առջեւ քիչ առաջ տեղի ունեցավ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերի ու ոստիկանների միջեւ բախումը: Այսօր ոստիկանները ցուցարար կանանց թույլ չտվեցին նստել կառավարության շենքի աստիճաններին: Նրանցից մեկը իրենց թիկունքում կանգնած ոստիկաններին հրելով մոտեցավ շենքին ու նստեց աստիճաններին: «Պաշտպանության նախարարը … հիմա ծակուծուկերով են փախնում, ոստիկանները պարիսպ են սարքել մեր հետեւում ու չեն թողնում, որ մոտենանք գոնե աստիճաններին: Ծակուծուկերը հազար թումանով են առնում», – ասաց կինը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ