Բռնցքամարտի Ռուսաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, 49 կգ քաշային Դավիթ Հայրապետյանը եւ 52 կգ քաշային Միշա Ալոյանը Ռուսաստանի թիմային հաշվարկին բերել են առնվազն երկու բրոնզե մեդալ:
Դավիթ Հայրապետյանը քառորդ եզրափակչում միավորների 19:11 տարբերությամբ հաղթել է թուրք Ֆեհրատ Փեհլեւիին եւ կիսաեզրափակչում հանդիպելու է Թաիլանդի ներկայացուցիչ Կաեո Պոնգպրայոնի հետ: Առնվազն օլիմպիական բրոնզ է նվաճել նաեւ Միշա Ալոյանը, որը տասը միավորի (23:13) առավելությամբ պայքարից դուրս թողնելով պուերտոռիկացի Խեյվյեր Ցինտրոն Օկասիոյին՝ օլիմպիական մրցաշարի նախավերջին փուլում փորձելու է հաջողությունը զարգացնել մոնղոլ Տուկստոկ Նյամբարայի հետ մենամարտում:
Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող երկու հայ բռնցքամարտիկները ռինգ մտնելու են օգոստոսի 10-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ