Մասիսում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 8-ի դրությամբ առաջադրվել է երեք թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է նույն կուսակցության անդամ Սաշա Հակոբյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ անդամ, Մասիսի փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը, ինքնաառաջադրվել է անկուսակցական Նորայր Նահապետյանը:
Վեդիում ինքնաառաջադրվել են ՀՀԿ անդամ Խաչիկ Սահակյանը և անկուսակցական Սիսակ Սիմոնյանը: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Նշենք, որ Արարատի մարզի 97 համայնքերից 86-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին և կտևի մինչև օգոստոսի 10-ի ժամը 18-ը:
Կարդացեք նաև
«ՓԱՍՏԻՆՖՈ»