Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրաստիճան ոստիկանը համոզում է, որ երկիրը չի կործանվում (տեսանյութ)

Օգոստոս 08,2012 17:07

 

Մոտ 80- ամյա Փառանձեմ տատը Վահե Ավետյանին նվիրված բոլոր հասարակական միջոցառումներին ներկա է լինում. նա չի զլանում եւ Նոր Հաճնից ամեն անգամ գալիս է Երեւան: Երեկ էլ, ռազմական բժշկի մահվան 40 օրվա առիթով, «Հարսնաքար» ռեստորանի մոտ կազմակերպված մոմավառությանը Փառանձեմ տատը ներկա էր: Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդուն կորցրել է արցախյան պատերազմի հենց առաջին օրերին եւ հենց օգոստոսի 8-ին:

Երեկ մոմավառության ժամանակ, երբ ոստիկաններն ավարտեցին բանակցությունները «Վահե Ավետյան» հասարակական շարժման ակտիվ մասնակից, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ, Փառանձեմ տատը կտրեց ՀՀ ոստիկանության հասարակական կարգի պահպանության վարչության պետ Աղասի Կիրակոսյանի ճանապարհը եւ ձեռքերը վարչության պետի կրծքին դրած, լացակումած ձայնով փորձեց իր դժգոհությունը ներկայացնել. «Բալա ջան, երկիրը կործանվում ա: Առաջին զոհը իմ բալես ա եղել, առաջին «բախտավորը» ես եմ եղել»: Պարոն Կիրակոսյանն էլ փորձում էր ազատվել տատիկից ու համոզել, որ երկիրը չի կործանվում. «Մայրիկ ջան, երկիրը չի կործանվում, երկիրը չի կործանվի: Մենք գիտենք, որ դուք զոհ եք տվել, մենք բոլորս էլ հիշում ենք զոհերին»: Իսկ Փառանձեմ տատն այդպես էլ չհամոզվեց, որ երկիրը չի կործանվում, նա շարունակեց իր դժգոհությունը պետական անօրինականությունների վերաբերյալ. «Այ, իմ «Փարոսը» կտրել են: Հաշմանդամ եմ  ու իմ «Փարոսը» կտրել են, է՞ս չի քո երկիրը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031