Մարդու հոգեբանությունը, խառնվածքը և առողջությունը վերծանելու բազմաթիվ մեթոդներից, միջոցներից բացի` կա նաև մի շատ հետաքրքիր տարբերակ` սրտի աշխատանքի և շնչառության հիման վրա կառուցված թեստ: Ինչպես է այն կատարվո՞ւմ: Շատ պարզ: Թեստն ավելի մոտ է բժշկությանը և, անձի սրտի զարկերի հիման վրա, հաշվի է առնվում մարդու բնախոսական` ֆիզիոլոգիական վիճակը` միաժամանակ տեղեկացնելով, թե ինչ է կատարվում փորձի ենթարկված անձի հոգեկան աշխարհում: Ինչպես իմ փորձարարական հոգեբանության դասախոս Ն. Պոպեսկուն էր ասում` ընդամենը պետք է մեզ անջատել ավելորդ, խանգարող մտածմունքներից և հաշվել սրտի յուրաքանչյուր բախյուն:
Մեկ րոպեում 60-ից ցածր զարկերը.
Գործ ունենք հավասարակշռված անձի հետ` նյարդային կայուն համակարգով, բնախոսական զգացմունքային լավ կառուցվածքով ապահովված:
60-80 զարկ/րոպե.
Բնականոն է: Տվյալ անձնավորությունը սրտի արյան լավ գործառույթ ունի, նյարդային համակարգը կայուն է` զգացմունքնային և օրգանային բաղադրամասերի միջև հավասարակշռությամբ:
80-100 զարկ/րոպե.
Առկա որոշակի բնախոսահոգեկան տատանողականություն, սրտի աշխատանքն արագանալու հատկությամբ: Անկայուն բնավորություն:
100-160 զարկ/րոպե.
Բնախոսահոգեկան եռանդի մեծություն, թույլ օրգանիզմ ու հոգեկան աշխարհ: Հնարավոր է առկա լինեն նաև նյարդային համակարգի թույլ կայունություն, սրտային և օրգանային վատ գործառույթ, ո րը բժշկական միջամտություն է պահանջում:
160-ից ավելի զարկ/րոպե.
Առկա է նյարդահամակարգային ու զգացմունքային բացասական գործողություն, նյարդահոգեկան վիճակ և սրտի վատ աշխատանք, որոնք բացասական են անդրադառնում անվստահ, անվճռական, անսահման զգուշավորությամբ բնավորության վրա:
Այժմ այդ ամենը փորձենք պարզել շնչառության ռիթմի միջոցով.
1 րոպեում 1-18 շնչառություն.
Անձի մոտ առկա է շնչառության ֆիզիոլոգիական հավասարակշռված վիճակ:
19-20 շնչառություն/րոպե.
Նյարդահամակարգային, բնախոսահոգեկան կամ էմոցիոնալ փոքր-ինչ թերի գործառույթ է նկատվում:
20-ից ավելի շնչառություն/րոպե.
Նկատվում է արագ շնչառություն` խուճապ, անհանգիստ վիճակ առաջացնելով: Կարող են առկա լինել նաև մի շարք այլ բնախոսական վատ գործառույթներ: Այդպիսի շնչառական ռիթմ ունեցող անձը կարիք ունի մասնագետի օգնությանը:
Եթե ստացել եք ոչ այդքան հաճելի պատասխան, կրկին փորձեք և մի սրտմտեք, քանի որ թեստերը հուշում են, բայց չեն պարտադրում:
Ելենա Չոբանյան