Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսաստանի «պյուռոսյան հաղթանակը»

Օգոստոս 08,2012 12:55

«Սա Ռուսաստանի կողմից սկսված պատերազմ էր, որը, փաստորեն, ուղղված էր նրան, որպեսզի չկորցնի տարածաշրջանը: Հետագայում  նաեւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասաց, որ դա նրա համար էր, որպեսզի ՆԱՏՕ-ն չընդլայնվեր»,- Aravot.am-ի հետ զրույցում, չորս տարվա հեռավորությունից վերլուծելով 2008-ի օգոստոսի 8-ին սկսված ռուս-վրացական պատերազմի իրողությունները եւ կատարվածի արդյունքը, ասաց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Մեր զրուցակիցն այդ իրադարձությունները որակում է «պյուռոսյան հաղթանակ»՝ Ռուսաստանի կողմից, որի արդյունքում, իբր ճանաչվեցին Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունները. «Սակայն, օս եւ աբխազ ժողովուրդները դրանով չդարձան անկախ ժողովուրդներ: Նրանց առջեւ կանգնած ազգային խնդիրները ներկայումս էլ մնում են չլուծված: Նրանք, պարզապես, մեծ կախվածության մեջ ընկան Ռուսաստանից, ինչից դուրս գալը դժվար պատկերացնելի է գոնե իրենց համար տեսանելի հեռանկարում: Դա բերեց այդ տարածաշրջաններում տնտեսական եւ դեմոգրաֆիական աղետի, հատկապես, Օսեթիայի պարագայում: Այդ երկրների՝ կլանների կողմից կառավարումը ֆիքսվեց եւ Ռուսաստանի ազդեցության տարածքում դրանց տրվեց իրավաբանական տեսք»:

Իր «պյուռոսյան հաղթանակի» արդյունքում, փորձագետի դիտրակմամբ, Ռուսաստանը նաեւ փչացրեց իր հարաբերությունները միջազգային հանրության հետ, եւ նույնիսկ ԱՄՆ-ի կողմից հռչակված «վերաբեռնումը» որեւէ շոշափելի արդյունք չտվեց, բացառությամբ Աֆղանստանի հարցի, ինչը մեր զրուցակիցը այլ հարթության մեջ է դիտարկում:

Ռուս-վրացական պատերազմը, Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ, է՛լ ավելի խորացրեց տարածաշրջանի մասնատվածությունը, ավելացրեց բաժանարար գծերը. «Տարածաշրջանը ոչնչով չշահեց այս պատերազմից: Եվ ֆրանսիական միջնորդությամբ կրակի դադարեցման մասին ռուս-վրացական փաստաթղթում ամրագրված արդյունքները մինչ այսօր էլ մինչեւ վերջ չեն կատարվել եւ չեն կատարվել հենց Ռուսաստանի կողմից: Դրանով միայն առկա իրավիճակը սառեցվեց: Վերջին չորս տարիներին էլ ՌԴ-ն մեծացնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում՝ բռունցք ցույց տալով իր մրցակիցներին: Այս պատերազմը Կովկասում ռուսական ազդեցության վերջին ջիլն էր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031