Կամերունի օլիմպիական պատվիրակության յոթ մարզիկներ՝ 5 բռնցքամարտիկ,1 լողորդ եւ կանանց ֆուտբոլային թիմի պահեստային դարպասապահը, լքել են երկրի օլիմպիական պատվիրակությունը՝ Խաղերի ավարտից հետո քաղաքական ապաստան ստանալու ու Եվրոպայում մնալու նպատակով:
Լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ Լոնդոնում արդեն մի քանի օր տեսադաշտում չէ նաեւ եթովպացի 15-ամյա պատանին, որին հրավիրել էին օլիմպիական ջահի երթուղուն մասնակցելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ