Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վահեի մահը ոչ առաջին դեպքն է, եւ ոչ էլ վեջինը կլինի, եթե հասարակությունը շարունակի հանդուրժել». Վանաձորում եւս մոմեր վառվեցին

Օգոստոս 07,2012 21:52

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում  ծեծի արդյունքում մահացած Վահե Ավետյանի քառասունքի օրը մոմավառության նախաձեռնությամբ Վանաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում հավաքված քաղաքացիները հուզված էին:

«Անտարբերությունը այս  չարիքի սկիզբը դարձավ, ու կարծում եմ, որ ժամանակն է` մեր ժողովուրդը լեթարգիական  քնից դուրս գա ու կանխի այս  խայտառակությունը: Իշխանությունը սեփական բնակիչներին արտաքսում է երկրից ու, օլիգարխների հետ միահյուսված, մտրակ է դարձել այս ժողովրդին ստրկացնելու համար: Սա մի խայտառակ, սարսափելի վիճակ է, երբեք Հայաստանը այսպիսի վիճակում  չի եղել»,-ասում է վանաձորցի Նարինե Մխիթարյանը:

Վանաձորցի Նարինե Խաչատրյանը եւս իր բողոքն է արտաահայտում կատարվածի վերաբերյալ: «Եկել եմ իմ բողոքն  արտահայտելու ոչ միայն Վահեի մահվան, այլեւ իշխանավորների վերաբերմունքի, անտարբերության դեմ: Որքան ակտիվ լինենք, այնքան իշխանությունները կտեսնեն, որ մենք ունենք կայացած քաղաքացիական հասարակություն, որն ուշադիր է, հետեւում է, անտարբեր չէ իր շրջապատում կատարվող երեւույթների հանդեպ: Իշխանության կողքին կանգնած մարդիկ էլ ավելի զգույշ կլինեն ե’ւ իրենց քայլերում, ե’ւ աշխատանքի մեջ, ե’ւ իրենց պարտականություններում»,-բացատրում է վանաձորցին:

Մոմավառության նախաձեռնության կազմակերպիչ, «Ոսկե միջին» հասարակական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Հովհաննես Ղազարյանն էլ կարծում է, որ Վահե Ավետյանի մահը ոչ  առաջին դեպքն է, եւ ոչ էլ վեջինը կլինի, եթե հասարակությունը շարունակի հանդուրժել: «Մենք բոլորս դատապարտում ենք այդ երեւույթը, եւ կարծում եմ, որ այստեղ խնդիրը Ռուբեն Հայրապետյանի կամ կոնկրետ Վահե Ավետյանի մահվան մեջ չէ, սա էլի կկրկնվի, եթե մենք թույլ տանք»,-ասում է նա:

Նա հանդես եկավ անվտանգության աշխատկիցների արարքը  դատապարտող հայտարարությամբ` պահանջելով  նախաքննություն իրականացնող մարմնից` գործի քննությունը  կատարել օրենքի տառին համապատասխան, այդ քննության ընթացքում չոնտահարել Վահե Ավետյանի հոր` որպես որդու իրավահաջորդի օրինական իրավունքները, եւ չխոչընդոտել նրա փաստաբաններին իրենց իրավասությունների պատշաճ իրականացումը: «Իշխանություններից պահանջում ենք լինել հետեւողական` օրենքի ողջ խստությամբ պատժելու վերոնշյալ հանցագործության բոլոր մեղավորներին անխտիր` անկախ հասարակության մեջ զբաղեցրած դիրքից եւ ֆինանսական կարողություններից»:

Բացի այդ` երկրում անպատժելությունը կասեցնելու, եւ հանրությանը ցնցող շարունակական դարձած հանցագործությունները բացառելու նպատակով մոմավառության նախաձեռնության մասնակիցները մտադիր են   ՀՀ իշխանություններից պահանջել  նաեւ   կատարելու ՀՀ Սահմանադրության փոփոխություն` արդյունքում երկրի մայր օրենքով ապահովելու դատական իշխանության 100 տոկոսանոց անկախություն, ինչպես նաեւ դատավորների լիակատար պաշտպանվածություն պետական մակարդակով:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031