Լոնդոնում հունահռոմեական ըմբշամարտի պայքարում գյումրեցի Արթուր Ալեքսանյանը երրորդ տեղի համար առաջին սփոփիչ գոտեմարտում երկու մրցափուլերում վստահ հաղթանակ տարավ թուրք Սենկ Իլդեմի նկատմամբ՝ վերջինին ոչ մի միավոր վաստակելու հնարավորություն չտալով, եւ րոպեներ անց բրոնզե մեդալի համար որոշիչ գոտեմարտում հանդիպելու է կուբացի Յունիոր Էստրադա Ֆալկոնի հետ:
Ավաղ, մեր երկրորդ մարզիկը՝ Հովհաննես Վարդերեսյանը, կրկին պարտվեց, այս անգամ կուբացի Պեդրո Հերերային ու զրկվեց մեդալի վերջին հնարավորությունից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ