Այսօր` օգոստոսի 7-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում` «Այրարատ» կինոթատրոնի դիմաց, բախվել են թիվ 74 երթուղին սպասարկող «ԳԱԶ 32213» մակնիշի 1283 Տ համարանիշի և նույն մակնիշի թիվ 76 համարի երթուղին սպասարկող 1034 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո թիվ 76 համարի երթուղայինի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել մայթում կանգնած հետիոտներ` Արմավիր քաղաքի բնակիչ, 58-ամյա Գրետա Մամիկոնյանին և Երևանի բնակիչ, 22-ամյա Տաթևիկ Պանյանին:
Թիվ 74 երթուղային ավտոմեքենան վարել է 38-ամյա Արտեմ Ղամբարյանը, ով աշխատում է «Յագո Տրանս» ՍՊԸ-ում` որպես վարորդ, իսկ 76 երթուղու վարորդը վթարի վայրից դիմել է փախուստի:
Քննիչի հանձնարարականով Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ միջոցառումներ` հայտաբերելու համար վթարի վայրից փախուստի դիմած վարորդին:
Ըստ Shamshyan.com-ի
Լուսանկարը` Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ