Այսօր նախատեսված էր «Հարսնաքար» համալիրի մոտ անցկացնել մոմավառության արարողություն` այդ համալիրի տարածքում դաժան ծեծի արդյունքում զոհված Վահե Ավետյանի մահվան 40-րդ օրվա կապակցությամբ: Սակայն անընդհատ քամին եւ մերթ ընդ մերթ տեղացող անձրեւը խանգարեցին մոմավառությանը: Նախատեսված ժամից առաջ արդեն այդ տարածքում հավաքվել էին ոստիկաններ, որոնց հետ բանակցություններից հետո Վահե Ավետյանի հիշատակը հարգելու համար հավաքվածները խաղաղ երթով շարժվեցին «Հարսնաքարից» դեպի այդ համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի առանձնատուն: Ցուցարարները ճանապարհն ընթանում են «Նեմեց, մարդասպան», «Նեմեց, սրիկա» եւ այլ կոչերով` վեր պարզած այդ նույն կոչերի բովանդակությամբ պաստառներ:
Մանրամասները եւ տեսանյութերը` ավելի ուշ:
Լուսանկարները՝ Pan ArmenianPhoto-ի
Նելլի ԲԱԲԱՅԱՆ