Հայաստանի K-1 ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարտիկ, Հոլանդիայում բնակվող Ռազ Սարգսյանը, որը մայիսի վերջին Տոկիոյում աշխարհի 2010 թվականի չեմպիոն Մասակի Նոյրիին հաղթելուց հետո արեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Երեւանում է, երեկ հերթական անգամ հանդիպեց լրագրողներին: Մինչեւ 64 կգ քաշային կարգում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Ռազ Սարգսյանը, որի ձախ ձեռքի հարվածն աշխարհում ամենահզորներից է, Aravot.am-ի հարցին, թե երբեւէ իր բազկի զորությունը ռինգի սահմաններից դուրս գործադրե՞լ է, պատասխանեց. «Անկեղծ ասած՝ այո, թեեւ ամեն կերպ աշխատում եմ խուսափել ու անել ամեն ինչ, որպեսզի բանը դրան չհասնի: Բայց երբ այլ կերպ պաշտպանվել հնարավոր չի եղել եւ ինքնապաշտպանության բոլոր հնարավոր միջոցները սպառվել են, ու այլընտրանք այլեւս չի եղել, ստիպված այդպիսիներին թեթեւակի հասկացրել եմ, որ ծովը նրանց ծնկներից չէ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ