Լրահոս
Հո զոռով չի՞
Օրվա լրահոսը

Ակտիվիստների հայտարարությունը` քաղաքապետի նախաձեռնության կապակցությամբ

Օգոստոս 07,2012 19:05

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է քաղաքապետին կից
քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողով, որի առաջին նիստը
կկայանա 08.08.2012թ: Հանձնաժողովին անդամակցելու հրավեր են ստացել նաև
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության երկու
ներկայացուցիչները:
Որպես հանրության մասնակցությունը մշտապես կարևորող քաղաքացիական
նախաձեռնություն` այդ հանձնաժողովին մասնակցելիս մեզ համար կարևոր են
հետևյալ հարցերը.
1. Ինչպիսի՞ լիազորություններ է ունենալու բնապահպանական հանձնաժողովը:
2. Արդյո՞ք այդ հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները որոշիչ
նշանակություն են ունենալու ներկայացված քաղաքաշինական նախագծերի
ընդունման համար:
3. Ինչպե՞ս են ընդունվելու այս հանձնաժողովի որոշումները և ինչ ընթացակարգով:
4. Ինչպե՞ս է հաշվի առնվելու հնարավոր փոքրամասնության տեսակետը կամ կարծիքը:
Այս հարցերի պատասխանները մենք կպարզենք առաջին նիստի ընթացքում և դրանք
կներկայացնենք հանրությանը:
Մեզ համար նման հանձնաժողովի գոյությունը իմաստալից է, եթե այն
կբարձրացնի հանրության մասնակցության դերը որոշումների կայացման ու
վերահսկման գործընթացում, և եթե այս հանձնաժողովը չի դառնա ձևական մի
մարմին, այլ իրապես իր նպատակին կծառայի և իր կողմից կայացված ցանկացած
եզրակացություն տեղ կգտնի քաղաքային իշխանության կողմից ընդունվող
որոշումներում:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031