Լոնդոնոնում ընթացող օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում Հայաստանցի Հովհաննես Վարդերեսյանը բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու իրավունք ստացավ: Դա հնարավոր եղավ շնորհիվ այն բանի, որ մեկնարկային գոտեմարտում նրան պարտության մատնած կորեացին կիսաեզրափակչում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Սթիվ Ժենոյին եւ մտավ եզրափակիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ