Այսօր Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանը երկու մասնակից ուներ, երկուսն էլ՝ հունահռոմեական ըմբշամարտում: Ցավոք, 66 կգ քաշային Հովհաննես Վարդերեսյանը մեկնարկային գոտեմարտում տանուլ տվեց կորեացի Հեյնվու Կիմին եւ սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու իրավունք ստանալու համար նրան ու մեզ հարկավոր է, որպեսզի հայ ըմբիշին «նեղացնողը» հասնի եզրափակիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ