Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ուժը կա՝ խելքն էլ հետը

Օգոստոս 07,2012 17:24

«Ուժը կա՝ խելք պետք չէ» արտահայտությունը հաճախ են օգտագործում մարզիկների հասցեին: Սակայն քիչ առաջ Լոնդոնի օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբիշների մրացաշարում հայաստանցի 96 կգ քաշային, գյումրեցի Արթուր Ալեքսանյանը հերթական անգամ ապացուցեց, որ այդպես մտածողները սխալվում են: Պայքարն սկսելով 1/8 եզրափակչից՝ Արթուրը իրեն բնորոշ խելացի մարտավարությամբ, որի շնորհիվ նվաճել էր Եվրոպայի 2011 թվականի չեմպիոնի կոչումը, ուժն ու խելքը համադրելով, պարտության մատնեց Իտալիայի ներկայացուցիչ Դայգարո Տիմոնչինիին եւ քիչ հետո, արդեն քառորդ եզրափակչում հանդիպելու է իրանցի Հաշեմ Ռեզաեիի հետ, որը մեծ ջանքերի գնով առավելության է հասեկլ թուրք Սենկ Իլդեմի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031