«Արմավիա» ընկերությունը Երեւան – Հալեպ – Երեւան ուղությամբ հուլիսի 9-ից մինչեւ օգոստոսի 6-ը իրականացրել է ընդհանուր առմամբ 6 չվերթ, որից 5-ը` կանոնավոր, 1-ը` լրացուցիչ:
Հայաստանի ազգային ավիափոխադրողի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն` նշված ժամանակահատվածում ավիաընկերությունը տեղափոխել է 724 ուղեւոր, որից 131-ը` Երեւան – Հալեպ, 593-ը` Հալեպ – Երեւան ուղղությամբ:
Երեկ, մասնավորապես, կանոնավոր չվերթով Boeing օդանավով Երեւանից Հալեպ է մեկնել 17, իսկ Հալեպից Երեւան է ժամանել 101 ուղեւոր:
«Արմավիա»-ն, ինչպես նշված է հաղորդագրությունում, «այն եզակի ավիաընկերություններից մեկն է, որը շարունակում է ոչ միայն իր կանոնավոր, այլեւ լրացուցիչ չվերթները պատերազմական գոտու ուղղությամբ»։
Կարդացեք նաև
Ազգային ավիափոխադրողը հիշեցնում է, որ Երեւան – Հալեպ – Երեւան չվերթը հատուկ վերականգնել է հուլիսի 9-ից՝ Սիրիայում պայթունավտանգ իրավիճակից ելնելով:
«Ազատություն» ռադիոկայան