Հայաստանյան բուհերում չեն դասավանդվում ձեռներեցության վերաբերյալ դասընթացներ, ուսանողներն էլ զուտ պասիվ դասախոսություն գրողներ են, մինչդեռ, դիցուք, ԱՄՆ բուհերում դասերն ինտերակտիվ բնույթի են, իսկ դիպլոմային աշխատանքները գրվում են ոչ թե չորրորդ կուրսում, այլ ամբողջ ուսումնառության ընթացքում եւ կարող են փոխվել՝ ուսանողի, դասախոսի նախասիրություններով կամ շուկայի պահաջներով պայմանավորված: Ու այս ամենը ցանկալի կլիներ տեսնել նաեւ Հայաստանում:
Aravot.am-ի հետ նման մտահոգություն հայտնեցին Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի եւ ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամի համագործակցության արդյունքում՝ ամերիկյան փորձին ծանոթացած մի խումբ երիտասարդ գիտնականներ՝ Դավիթ Ղազարյանը, Խաչատուր Նազարեթյանը, Վարդան Գեւորգյանը, Աննա Սայադյանը: Նրանք երազում են ամերիկյան փորձը տեղայնացնել Հայաստանում ու իրենց ապագան կապում են մեր երկրի հետ:
Վարդան Գեւորգյանը փաստում է, որ աշխարհի բոլոր համալսարանների բնագիտական բաժիններում պարտադիր անցնում են ձեռներեցության վերաբերյալ դասընթաց, մի առարկա, որ ինքը փորձել է ներմուծել հայաստանյան բուհեր եւ անընդհատ «պատի» հանդիպել: Երիտասարդ գիտնականի խոսքով, պատճառը մեկն է՝ հայաստանյան համալսարաններում հայտարարում են, թե ազատ դասաժամեր չկան, եւ սա այն դեպքում, երբ կարծրացած դասախոսները ջերմեռանդությամբ կարդում են նույն նյութը, ինչ կարդացել են 40-50 տարի առաջ: Ավելի մանրամասն՝ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ