7 օգոստոսի, 2012թ., Երեւան: «Ժառանգության» կողմից Թալինի ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուն՝ Տիգրան Սարգսյանը, օգոստոսի 5-ին ընտրվել է Թալինի 11 հոգուց բաղկացած ավագանու անդամ:
Պրն. Սարգսյանը մաթեմատիկոս է, համակարգչային ծրագրավորող, ունի 27 տարվա մանկավարժական եւ ծրագրավորողի աշխատանքային կենսագրություն, մոր, կնոջ, դստեր եւ որդու հետ ապրում է Թալինում: 2003-ից անդամագրվել է «Ժառանգությանը» եւ ղեկավարում է կուսակցության տարածքային ստորաբաժանումը: 2006-2009-ին եղել է Թալինի ավագանու անդամ:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն