Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը վստահեցնում է, որ պետությունը բարեփոխումներ անելու համար դրամաշնորհներ է ստանում , բայց ոչ մի բարեփոխում էլ չի անում: « Չեն էլ ուզում փոխել, բարեփոխում կոչվածը նշանակում է փող ստանալ դրսից, գրանտ ուտել , այ գրանտ ուտելը այստեղ է: Բարեփոխումների համար փող են ստանում, պետությունը գրանտ է ստանում ու դրանից հետո ուտվում է, հետո, երբ փողը վերջանում է, նորից են բարեփոխում անում, նորից են գրանտ ստանում, նորից են ուտում… ոչ մի բարեփոխում չի արվում»,- Aravot.am-ին ասաց Մ. Դանիելյանը: Ինչ վերաբերում է «Այ Փի Սի» սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի այսօրվա հրապարակած հետազոտություններին, որով 2011-ին ավելացել են դատական համակարգից ու մարդու իրավունքների պաշտպանության մակարդակից գոհ քաղաքացիները, ասաց.«Կամ արդարադատության նախարարը կամ նախագահը կամ էլ այդ կենտրոնը տեղյակ չեն՝ ինչ է կատարվում այս երկրում: Ինչի՞ համար են դատաիրավական համակարգում բարեփոխում անում, եթե արդեն դրական են գնահատում եղած վիճակը, եթե նոր են ընդունել բարեփոխումների պլանը, ինչի՞ համար է այդ պլանը պետք, եթե արդեն բարեփոխումներ կան »: Նրա գնահատմամբ, մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը զրոյից ցածր է.«Ո՞ր մեկն ասեմ, այս երկրում ոչինչ չի փոխվում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ