Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը գումար է ծախսում, ապահովագրական ընկերությունները «լավամարդ» են դուրս գալիս

Օգոստոս 07,2012 16:29

Aravot.am-ը սոցփաթեթներից օգտվող անձանց անտեղյակության պատճառով առաջացած բազում զավեշտալի միջադեպեր է գրանցել: Դրանցից մի քանիսը մեզ հետ զրույցում ներկայացրեց  «Սոճուտ» հանգստյան տան տնօրեն Արթուր Սողոմոնյանը: Ըստ պարոն Սողոմոնյանի` իրենց բազմիցս դիմել են ուսուցիչներ, մշակույթի օջախների ներկայացուցիչներ, ովքեր էլեկտրոնային նամակում նշում են, թե «Մենք ԱՊՊԱ ունենք, ԱՊՊԱ-ի շրջանակներում կարո՞ղ ենք գալ Ձեզ մոտ հանգստանալ»: Մեկ այլ  դեպքում  հանգստանալ ցանկացողները, ովքեր օգտվում են սոցփաթեթի համակարգից, գրել են. «Ապահովագրական ընկերության (չենք նշում անունը` գովազդից խուսափելու համար,-Տ.Հ.) տրամադրած ապահովագրական վճարների շրջանակներում ուզում ենք գալ Ձեզ մոտ հանգստանալ»: Հետաքրքրվեցինք` այս իրավիճակի հիմնական մեղավորներն ովքե՞ր են: Ա. Սողոմոնյանը պատասխանեց. « Բավականին մեծ քանակի ինֆորմացիա կա սոցփաթեթի շրջանակներում բժշկական ապահովագրության հարցերի վերաբերյալ, այնինչ հանգստի կազմակերպման մասին բացարձակապես ինֆորմացիա չկա: Փաստորեն, պատասխանատու օղակների թույլ աշխատանքի արդյունքում մենք ունենք նման պատկեր: Երբ մարդիկ գալիս ու գնում են, կրկին ինֆորմացիայի պակասը զգացվում է: Շատերը նույնիսկ չգիտեն, ի վերջո, այդ փաթեթով ինչ ծառայություններ են ստանում: Այցելելով տուրիստական գործակալություններ` այնտեղ էլ բավարար ինֆորմացիա չեն ստանում»: Սոցփաթեթի բազային գումարը կազմում է 132 հազար դրամ, որից 52 հազարը հատկացված է պարտադիր բժշկական ապահովագրության համար: Ուստի պարոն Սողոմոնյանից հետաքրքրվեցինք` սոցփաթեթից օգտվողն ի՞նչ կարող է անել այդ գումարով: Նա տեղեկացրեց. « Կարող են ընտրել զբոսաշրջային էքսկուրսիաներ, եռօրյա հանգիստ երկու անձի համար, օգտվել հանգստյան տանը գործող ծառայություններից: Սակայն այցելուն ինքն է որոշում ընտրել ամենացածր գինը և հանգստանալ երկա՞ր, թե՞ ընտրել բարձր գին, բայց հանգստանալ մեկ կամ երկու օր»: Մեր մյուս հարցին` արդյոք ճի՞շտ էր տուրիստական գործակալությունների` գործընթացին մասնակցելը, Ա. Սողոմոնյանը պատասխանեց. «Եթե կառավարությունը խնդիր է դրել զարգացնել նաև տուրիստական գործակալությունների աշխատանքը, ապա նրանց մասնակցությունը այս գործընթացին նորմալ եմ համարում: Ուղղակի մեխանիզմներն ու գործիքները պիտի ավելի լավը լինեին, այդ դեպքում տուրիստական գործակալությունների մասնակցությունը գործընթացին դրական կհամարվեր: Իսկ եթե խնդիր է դրված միայն կոնկրետ խմբերի սոցիալական խնդիրները լուծել, ապա այդ դեպքում տուրիստական գործակալություններն անելիքներ չունեին: Սակայն այդ դեպքում աշխատանքի մեծ ծավալ կմնար հանգստյան տների իրականացմանը»:

Իսկ այն հարցին` արդյոք սոցփաթեթների համակարգի կիրառումը դրականորե՞ն ազդեց այցելուների հոսքի վրա, Ա. Սողոմոնյանը պատասխանեց. «Այդ հարցին հստակորեն կարելի է պատասխանել պասիվ հանգստի շրջաններում, օրինակ`  աշնանն ու գարնանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031