«Եթե լեռների օրենքով նայենք, բնության մեջ ամենավտանգավոր կենդանին վախեցած ոչխարն է, որ գուլխը խփում է պատերին եւ չի իմանում՝ որտեղ ի՞նչ է խոսում, ի՞նչ է ասում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը՝ հակադարձելով Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի այն հայտարարությանը, որ կուսակցական կարգապահությանը չենթարկվելու համար Մնացականյանին կպատժեն՝ լեռնեցու օրենքներով:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական մարզպետի եւ ՀՀԿ-ական պատգամավորի հարաբերությունների լարումը հանրային քննարկման նյութ դարձավ այն բանից հետո, երբ Թալինի քաղաքապետի ընտրություններում նրանք տարբեր թեկնածուների սատարեցին:
Մնացականյանի հակադարձումների այլ մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ