Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հետախուզվում է «Համալսարանականներ» համատիրության նախագահը

Օգոստոս 07,2012 15:47

2012թ. հուլիսի 24-ից Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ, հետախուզում է հայտարարվել «Համալսարանականներ» համատիրության նախագահ Արմեն Թադևոսյանի և նրա գույքի նկատմամբ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկացնում է, որ հետախուզման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ դատարանը 9 ամիս շարունակ չի կարողացել Արմեն Թադևոսյանին ծանուցել դատական նիստի վերաբերյալ:

Նշենք, որ տեղեկատվություն չտրամադրելու համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նոյեմբերի 11-ին դիմել էր դատարան՝ պահանջելով պարտավորեցնել «Համալսարանականներ» համատիրությանը հնգօրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաև պարտավորեցնել «Համալսարանականներ» համատիրությանը հայցվող տեղեկատվությունը հրապարակել հանրության համար մատչելի վայրում:
2011թ. դեկտեմբերի 8-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` դատավոր Ա. Մելքումյանի նախագահությամբ, պետք է տեղի ունենար ԻԱԿ-ն ընդդեմ «Համալսարանականներ» համատիրության գործով առաջին դատական նիստը, որը, սակայն, 9 ամիս շարունակ չի կայանում, քանի որ դատարանը չի կարողանում դատական նիստի մասին ծանուցել պատասխանող կողմին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031