Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցվորն ասում է՝ լրատվամիջոցների դեմ ոչինչ չունեմ

Օգոստոս 07,2012 15:10

 Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Հրազդանի նստավայրում, այսօր նշանակվել էր Գագիկ Աթասյանի պատվի, արժանապատվության եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի հայցով նախնական դատական հերթական նիստը: Պատասխանողն էր «Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն ՄՆացական Հարությունյանը:

Դատավոր Արիստակես Սիսակյանը, առողջության հետ կապված, չէր եկել Հրազդանի նստավայր, հետեւաբար, նիստը հետաձգվեց:

Դատական նիստին մասնակցելու համար դատարան էր ներկայացել միայն հայցվորը, որն ի դեպ, տեղեկացրեց, որ այս տարվա մայիսին  դիմել է դատարան եւ վիճարկում է «aravot.am»-ի հունվարի 18-ի «Հայդ պարկ» խորագրի ներքո պատասխանողի «Բացահայտում. Տարվա քաղաքացու իրական դեմքը» հրապարակումը:

Հայցվորը պահանջում էր 3 մլն. դրամի փոխհատուցում:

Գագիկ Աթասյանն «aravot.am»-ին ասաց, որ նույն պատասխանողի կողմից  հրապարակումներ են եղել նաեւ  «hraparak.am», «168ԺԱՄ», «mitq.am», «hetq.am»-ում: Հայցվորը հայտնեց, որ «mitq.am»-ը, դատարան դիմելուց հետո «գոյություն չունի»:

Գագիկ Աթասյանն ասաց, որ 2011թ-ին «ՇՊԱԿ» կազմակերպության կողմից ճանաչվել է «Տարվա քաղաքացի», ինչի մասին, կա նաեւ հրապարակման մեջ:

Գ.Աթասյանն ասաց.«Հրապարակման մեկնաբանությունների մեջ կան սուտ հաղորդումներ, իմ հասցեին՝ սպառնալիքներ:

Ես հրապարակումների մասին տեղեկացել եմ շատ ուշ, որովհետեւ մայրս մահացավ, ընդհանրապես սգի մեջ գտնվելով, որեւէ բան ինձ չի հետաքրքրել:

Մնացական Հարությունյանն իմ հետ ունի անձնական խնդիր, եւ իրավախախտումները քողարկելու համար անցել է այլ տարբերակի:

Այստեղ ոչ թե ես լրագրողների, ԶԼՄ-ների դեմ ինչ-որ խնդիր ունեմ, իմ հայցը կոնկրետ Մնացական Հարությունյանի դեմ է»:

Գ.Աթասյանը նաեւ ակնարկեց, որ տեսնում է միտումներ՝ դատաքննությունն այլ ընթացքով տանելու:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031