Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 12:00-12:30-ի սահմաններում մի քաղաքացի զանգահարել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և հայտնել, որ իրեն առևանգել և պատանդ են պահում և ինքը կարողացել է գաղտնի զանգահարել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգի մասին ԱԻՆ-ից հայտնել են ոստիկանությանը: Մինչ ոստիկանությունում կստեղծվեին օպերատիվ խմբեր՝ պարզելու համար զանգողի հասցեն, ԱԻՆ է զանգահարում մի տղամարդ և հայտնում, որ զանգահարողը եղել է իր թոռնիկը, և նա այդ քայլը արել է կինոյի ազդեցության տակ:
Shamshyan.com