Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նկարում եմ այն, ինչ աչքիս հաճելի է». Մուշեղ Հովսեփյան

Օգոստոս 07,2012 14:34

 

16 – ամյա Մուշեղ Հովսեփյանը երեք տարի է, ինչ զբաղվում է լրագրությամբ. «Արևածաղիկ» ամսաթերթի լրագրողներից է: Սովորելու հետ զուգահեռ սկսել է բլոգինգով զբաղվել, թեև ինչպես ինքն է ասում՝ այդպես էլ բլոգեր չդարձավ: «Երեք տարի առաջ մրցութային կարգով ընտրվեցի լրագրության դասերի համար, մի քանի ամիս հետո էլ երբ արդեն գիտեի լրագրության տարրական սկզբունքները, բացեցի իմ բլոգը, ու իմ նյութերի մեծ մասը տեղադրում էի բլոգում», – պատմում է Մուշեղը: Նրա համար բլոգը լավ հնարավորություն էր արտահայտվելու, նոր բաներով կիսվելու, ու սովորելու: Վերջին երկու տարում էլ լուսանկարչությամբ է զբաղվում ու հենց այդ ասպարեզում է փորձում կայանալ. լուսանկարները տեղադրում է նաև բլոգում: Ժամանակի ընթացքում փոխվել են նրա պատկերացումները, փոխվել է նաև ոճը. «Մեծացա ու բլոգն արդեն բանաստեղծությունների ու անձնական բլոգ դարձավ, այն ստիպեց նաև, որ ավելի շուտ-շուտ գրեմ. ալարկոտությունը իմ մեջից հանելու ձև էր», – ասում է նա: Մուշեղը նաև բանաստեղծություններ է գրում, նրա խոսքով՝ շատերը դրանք լուրջ են ընկալում, բայց իրականում «բանաստեղծությունանման» բաներ են՝ բոլոր կանոններից դուրս, որովհետև բանաստեղծ չէ. հաճախ նաև նկարն է ոգեշնչում տողեր գրելու համար: Թեմատիկ ուղղվածություն չունի, նկարում է այն, ինչ աչքին հաճելի է, և ուզում է որ մյուսներն էլ տեսնեն: Ժամանակ առ ժամանակ ճաշակը փոխվում է. «Մի տարի առաջ նկարածս հիմա էլ չեմ հավանում. ժամանակին սև ու սպիտակ լուսանկարներ չէի սիրում, իսկ հիմա նկարներիս մեծ մասը սև ու սպիտակ են: Ժամանակին աբստրակտ լուսանկարչությունը չէի հասկանում, իսկ հիմա ես էլ եմ նկարում», – ասում է Մուշեղը: Նկարներն անպայման դնում է ֆեյսբուքում ու հետևում, թե ով է հավանում, ըստ նրա՝ դա շատ կարևոր է, քանի որ կան մարդիկ, ում «like»-ին շատ է սպասում, որովհետև նրանք պրոֆեսիոնալ են: Մրցույթների ևս մասնակցել է, վերջինը եղել է «Երիտասարդ Շեվրոլե» մրցույթը, որտեղ զբաղեցրել է երրորդ տեղը՝ լուսանկարչության ոլորտում: Մրցույթները ինքնավստահություն ունենալու և կարողությունները ճիշտ գնահատելու հնարավորություն են տալիս նրան. «Երբեմն պետք է պարտվես , որ գիտակցես, որ աճելու տեղ ունես դեռ. թե չէ որ միշտ հաղթես կմեծամտանաս. հատկապես հետաքրքիր են միջազգային մրցույթները, երբ գիտակցում ես, որ շանսերը շատ քիչ են, բայց մեկ է մասնակցում ես: Բախտի հարց էլ կա՝ նայած ժյուրին ի՞նչ տիպի լուսանկարներ է սիրում», – ասում է Մուշեղն ու մեջբերում Էյնշտեյնի խոսքը՝ ամեն ինչ հարաբերական է:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031