Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ. «Հայաստանից հեռանում են երջանկությանը չդիմանալու պատճառով»

Օգոստոս 07,2012 14:12

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ իրականացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում Հայաստանում  ամեն ինչից գոհ քաղաքացիներն ավելացել են:

« Քանի որ շատ լավ է մարդկանց վիճակը, մարդկանց  հոգեկան համակարգը չի դիմանում նման երջանկությանը, դրա համար ուզում են գնալ Հայաստանից»,- սոցիոլոգիական հարցումների արդյունքներին այսպես հեգնական արձագանքեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը: Ըստ նրա.«Սոցիոլգիայի մեջ այնպիսի մեթոդաբանություն կա, որ կարող ես այնպիսի սխեմա վերցնել, որ պատասխանը կստանաս  այն, ինչ ուզում ես ստանալ: Եթե փոփոխություններ են  լինում, մարդն  իր աչքով տեսնում  է, հետեւապես, եթե չենք զգում նման բաներ, ուրեմն  նման թվերն  իրականությանը չեն համապատասխանում»:

Հարցումների արդյունքները, թե դատական համակարգից գոհ քաղաքացիներն ավելացել են 11 տոկոսով, իսկ մարդու իրավունքների պաշտպանությունից գոհ եղողները` 9 տոկոսով, պարոն Մեսրոպյանը մեկնաբանեց.«Տասնյակ տոկոսների թվերը չի կարելի չնկատել, իսկ չի կարող պատահել, որ դուք ունենաք տասնյակ տոկոսների թվեր  ու չնկատեք ամբողջ կյանքը: Երկար տարիներ դասավանդում եմ  ու միշտ տարբեր տարիների երիտասարդներից  հարցնում եմ՝ ովքեր են իրենց ապագան տեսնում Հայաստանից դուրս: 30-40 տոկոսից ոչ պակաս երիտասարնդերից լսել  եմ ցանկություն գնալ Հայաստանից: Եվ հիմնական պատճառները մի քանիսն են.  առաջինը՝ զգում են, որ իրենք պաշտպանված չեն արդարության ու այլ տեսանկյուններից, եւ երկրորդ՝  վստահ չեն,  որ կարող են կայուն զարգանալ»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031