
Օգոստոսի 6-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի տանիքից բերման են ենթարկել 1970 թ. ծնված, նախկինում դատված Արտյոմ Պ.-ին և 1970 թ. ծնված, նախկինում դատված Մանվել Թ.-ին:
Զննությամբ տանիքից հայտնաբերվել է տարա` դեղին զանգվածով և ներարկիչ` կարմրավուն հեղուկով:
Բերման ենթարկվածները հայտնել են, որ հայտնաբերվածը դեղորայքից պատրաստված թմրամիջոց է՝ իրենց օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: