Այսօր` օգոստոսի 7-ին, ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Մարտիկ Բաղդասարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչը միջնորդությամբ դիմել էր Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Մ. Բաղդասարյանի նկատմամբ: Դատավոր Հ. Ենոքյանը բավարարեց քննիչի միջնորդությունը: Մ. Բաղդասարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 141 հոդվածի (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ) հատկանիշներով: Նրա կինը բնակվում է Միացյալ Նահանգներում, իսկ տղան` Ֆրանսիայում:
Ոստիկանությունը պարզել է, որ նա անառակաբարո գործողություններ է կատարել Արարատ քաղաքում բնակվող 12-ամյա Սերինե Ս.-ի նկատմամբ: Նա այդ ամենը կատարել է իր ավտոտնակում` բազմաթիվ անգամներ: Անչափահաս աղջկա մայրը մահացել է, հայրը ամուսնալուծվել և բնակվում է Ռուսաստանում: Նրա խնամակալը տատն է: Նրանք բնակվում են Արարատ քաղաքում ` հանրակացարանային պայմաններում:
Shamshyan.com