Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիոլոգ. «Հայաստանում նվազել են չբավարարված քաղաքացիները»

Օգոստոս 07,2012 13:30

Սոցիոլոգիական հարցումների համաձայն`  Հայաստանում ավելացել են սոցիալ-տնտեսական պայմաններից գոհ քաղաքացիները: « 2010-ի նոյեմբերին  բնակչության մոտ 45 տոկոսն էր  Հայաստանում ամեն ինչից  բավարված, 2011-ին նրանց թիվը հասել է  47,6 տոկոսի»,- այսօր «Հենարան» ակումբում 2000 քաղաքացիների շրջանում նախորդ տարվա իրենց անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները ներկայացրեց «Այ Փի Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի վերլուծաբան Սամվել Մանուկյանը: Ըստ վերլուծաբանի,  հարցվածների 10 տոկոսը գտնում է, որ ֆինանսական վիճակը բավարար է լավ ապրելու համար, ու իրենք խնդիրներ չունեն, 2-3 տոկոսը ավելի բարձր աշխատավարձ է ստանում քան ակնկալում է, բայց  դժգոհ է իր կյանքից, մոտ 50 տոկոսն ավելի քիչ փող է ստանում, քան իրեն պետք է նորմալ ապրելու համար, բայց բավարարված է իր կյանքով, որովհետեւ ըստ պարոն Մանուկյանի, համակերպվել է, իսկ 37 տոկոսը համարում է,  որ ավելի քիչ է ստանում, քան իրեն պետք է ու անբավարարված է է: Հարցվածների բավարարվածության մակարդակը հիմնականում ցածր է

աշխատատեղերի հարցում` 7 տոկոսն է միայն բավարարված, գների մակարդակից գոհ է 10 տոկոսը, իսկ ինքնաթիռների տոմսերի գները  մատչելի են 12 տոկոսի համար: Վերլուծաբանի խոսքերով, հարցվածները ցածր են գնահատել  սպառողների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, փոխարենը գոհ են եղել հանգստի, ժամանցի բազմազանության ապահովությունից: 2010-ի համեմատ 2011-ին հարցվածները դրական փոփոխություն են արձանագրել դոլարի կուրսի կայունության հարցում, իսկ  բացասական փոփոխություն` սննդի որակի բավարարվածության առումով: Ավելացել են դատական համակարգից գոհ քաղաքացիները ՝ 11 տոկոսով , դրական տեղաշարժ կա նաեւ  մարդու իրավունքների պաշտպանության առումով: Իրավունքների պաշտպանությունից գոհ եղողներն ավելացել են 9 տոկոսով:

«Այ Փի Սի» քաղաքական եւ սոցիոլոլագիական խորհրդատվությունների ինստիտուտը  կյանքի որակը պարզելու համար ուսումնասիրություններ է անցկացրել Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031