Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հակամարտությունները պետք է այլ կերպ լուծել՝ ոչ ռմբակոծություններով»

Օգոստոս 07,2012 00:43

Գուցե կարող է փոքր ինչ զարմանալի թվալ, թե ինչու են բարեկեցիկ Ալանդյան կզղիների բնակիչներն ամեն տարի նշում Հիրոսամայի օրը եւ որպես հիշատակի նշան՝վառվող մոմեր իջեցնում ծով: Այս միջոցառման կազմակերպիչը Ալանդների միջազգային մարդասիրական օգնություն  կազմակերպությունն է, որի ղեկավար Ռոբերտ Ջոնսոնը մեր զրույցի ընթացքում ասաց, որ հիմնականում սոցիալական եւ բնապահպանական խնդիրներով են զբաղվում՝ հավաքելով իրեր, որոնց կարիքը մարդիկ այլեւս չունեն, վերամշակում դրանք, վաճառում կամ ուղարկում
չքավորության դեմ պայքարող այլ կազմակերպություններ: Մեր հարցին, թե ինչու է իրենց
համար կարեւոր Հիրոսիմայի օրը նշելը՝ պատասխանեց. «Մեզ համար կարեւոր է հիշելը, եւ
քննարկելը այս փաստը, որ հակամարտությունները պետք է այլ կերպ լուծել՝ ոչ ռմբակոծություններով
ու մարդկանց մահվան հասցնելով»:

Այս տարի հիշատակի օրվա արարողությանը մասնակցում էին նաեւ երկրների
ներկայացուցիչներ, որտեղ հակամարտությունները դեռ կարգավորված չեն: «Մեր տարածաշրջանում
պատերազմ, նշանառու, կրակոց, փոխհրաձգություն բառերը կարծես սովորական են: Դրանք ամեն
օր կարդում ենք թերթերում, լսում ու տեսնում հեռուստատեսությամբ,- ելույթ ունենալով
հանդիսության ժամանակ՝ ասաց Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սեդա Մուրադյանը, որը պատմեց ներկաներին, թե Հայաստանն
ու Ադրբեջանն ապրում են փխրուն հրադադարի ռեժիմում եւ առայժմ չեն գտել խաղաղ կարգավորման
բանալին:- Բայց այստեղ՝ Ալանդյան կղզիներում, մենք հանդես ենք իբրեւ մեկ խումբ՝ հայերի
եւ ադրբեջանցիների… Եկել ենք հույսով, որ կփորձենք վերակառուցել կամուրջները, որոնք
այրվել են»:

Ու թեեւ սա «Ձայներ խաղաղության համար» ծրագրի մեկնարկի առաջին
օրն էր, եւ հայերն ու ադրբեջանցիներն անգամ համատեղ որեւէ փորձ չէին արել՝ բեմում նրանք
հանդես եկան միասին: Ասենք, ադրբեջանցի կատարող Էմիլ Մամադովը ստեղնային գործիքների
վրա էր ցուցադրում իր վարպետությունը, իսկ Տիգրան Այվազյանը՝ կիթառի: Ընդհանուր առմամբ
իր սառնությամբ հայտնի սկանդինավյան հանդիսատեսն այս կատարումներն ընդունեց բավական
ջերմությամբ: 

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Մարիեհամն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031