Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության հանք լցված անսպասելի ծխի պատճառով երեկ հանքի գործունեությունը ժամանակավոր դադարեցվել էր: Ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից անմիջապես քայլեր են ձեռնարկվել եւ աշխատողներին դուրս են բերել հանքից: Պարզվել է, որ ծուխը բարձրացել էր հանքի որոշ աշխատակիցների մեղքով, ովքեր ցանակցել են ըներությունից պղինձ գողանալ, ու նախքան դա անելը որոշել են պղնձե լարի արտաքին պլասմասե շերտն այրել, սակայն անփութության արդյունքում ծուխ է բարձրացել եւ լցվել հանքի ներսը, որտեղ տվյալ ժամանակ աշխատելիս են եղել հանքի աշխատողները: Կիրակի օրն առավոտյան աշխատանքի մեկնած կոմբինատի աշխատողները ասում են, որ հանք չեն կարողացել մտնել, քանի որ այն դեռ փակ էր, եւ անվտանգության կանոններից ելնելով հանք ներս մտնել դեռ չէր թույլատրվում: Ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առավոտին» փոխանցեցին, որ, բարեբախտաբար, աշխատակիցներն անմիջապես դուրս են բերվել հանքից, եւ ոչ ոք չի տուժել, իսկ գողության փորձի հեղինակները դեռ պարզ չեն:
Ձեռնարկված քայլերից հետո հանքի գործուենությունը կրկին վերականգնվել է:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ