Լոնդոնի օլիմպիական խաղերի տասներորդ օրը Հայաստանն անմասն մնաց մեդալներից: Այսօրվա մեր միակ մասնակիցը` հունահռոմեական ըմբիշ, գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը, զրկվեց սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարելու հեռանկարից, քանի որ 1/8 եզրափակչում նրան հաղթած իրանցի Բաշիր Արգասի Բաբաջանզադեն քառորդ եզրափակչում զիջեց շվեդ Իոհան Յեուրենին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ