Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ գովազդներն ենք դիտում եւ ինչի՞ մասին գրում

Օգոստոս 06,2012 18:20
Արցախում Նորայր Զաքարյանն ու վերջինիս երկու անչափահաս զավակները լուրջ առողջական խնդիրներ ունեն, որոնք շտապ բժշկական միջամտություն են պահանջում: Ռուս լրագրող եւ բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովը դրա մասին մի հոդված է գրում եւ հայտնում իր տագնապը: Հայկական ԶԼՄ-ները սակայն, ինչ-ինչ, մեզ անհայտ պատճառներից ելնելով, նյութը չեն տպագրում ու դրան հակառակ՝ բավականին ընդարձակ տեղ նույն օրերին Անժելա Սարգսյանի վերջին պոռնոնկարների քննարկումներին են տրամադրում: Հասկանալի է, որ  դիմացինի, դրացու, բարեկամի, ազգական-համահայրենակիցների հանդեպ գնալով ավելի անհաղորդ ենք դառնում, բայց… Մինչ ա՞յս աստիճան:
Այնքան էլ հեշտ չի հասկացվում դրսից, թե մարդիկ մեր Հայրենիքում ինչպե՞ս են հաջողում իրենց առօրյա ծախսերը հոգալ, բայց հայաստանյան մամուլում այս կապակցությամբ շատ քիչ արձագանքների կհանդիպենք՝ ամբողջ էջերն ու հղումները սիրով շոու-բիզնեսի եղած-չեղած «աստղերին» են նվիրում, որոնք… արժե՞ն արդյոք այդ ուշադրությանը: Անհանգստություն է առաջացնում Սիրիայում մեր հայրենակիցների վիճակը, իսկ իրերի իսկական դրության շուրջ որեւէ լուրջ վերլուծական այդպես էլ չհայտնվեց ու չհրապարակվեց: Քաղաքացիներին եւ ընթերցասեր հասարակությանը առավել «հետաքրքիր» նյութեր են հրամցվում. թե Վարդան Ղուկասյանն, օրինակ, իրեն քննադատող հակառակորդներին ստույգ ի՞նչ պատասխանեց:
Վահե Ավետյանի քառասունքի առթիվ կայանալիք մոմավառության վերջին պատրաստություններն են տեղի ունենում, եւ ասես ի հեճուկս դրա, Եվրոպայում հեռարձակվող «Արմենիա» ալիքը որոշակի հաճախականությամբ «Հարսնաքարի» գովազդն է արձակում ու նույն վայրկյանին էլ ալիքը փոխելու ցանկություն է առաջացնում: Թեեւ, մյուս կողմից… Լավ էլ անում են, երբ տեղ են տալիս այս գովազդին. այն միանգամից Վահեի անունն է հիշեցնում ամենքիս, եւ հակված եմ մտածելու, որ գովազդն ինքը անգնահատելի ծառայություն է մատուցում, որպեսզի չմոռանանք երբեք բոլորիս հոգիները ցնցած եւ ընդհամենը մի քանի շաբաթների վաղեմություն ունեցող այս ողբերգությունը: Անդադար եթեր գնացող այդ տեսագրությունը ինձ անձնապես միշտ նույն միտքն է հուշում.թե որտեղ չէի կամենա ես գնալ երբեք՝ մի վայր, ուր հեշտ է ծեծի ենթարկել եւ որտեղ  հաճախորդը  կարող է հանկարծ  այլեւայլ տհաճ ու անախորժ անակնկալների հանդիպել:
Անթիվ-անհամար ուրիշ օրինակ-հանգամանքներ էլ կան, որոնք ծանրացել են պարզապես հանրության վրա, եւ վերջինս ինքն էլ չգիտի արդեն. գոյություն ունի՞ որպես այդպիսին, թե՞ ինչ-որ մի հավելվածք է հանդիսանում (ու եթե իրոք այդպես է, ապա ստույգապես ո՞ւմ հավելվածքն է): Լրագրողների պակասն այսօրվա Հայաստանում կարծես թե չի զգացվում: Պահանջը կա սակայն, որ մամուլն առհասարակ հասարակության համար սկսի մատուցել իր ծառայությունը: Հավատանք, որ անժխտելի այս պահանջը կընկալվի երբեւէ մեր ԶԼՄ-ների կողմից:
ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ, Իսպանիայի լրագրողների միությունների ֆեդերացիայի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031