Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եղինջ ուտելու մրցույթը Անգլիայում

Օգոստոս 06,2012 17:59

Այս մրցույթը առաջացել է, երբ 2 ֆերմեր որոշել են համեմատել, թե ում տարածքում աճող եղինջն է ավելի բարձր. ումը եղինջը ավելի ցածրն էր, պետք է ուտեր այդ ծակծկող բույսը: Ներկայումս այդ մրցույթը անցկացվում է Անգլիայում:

Ներկայումս աշխարհի ամենաբարձր շենքը Դուբայում գտնվող 163 հարկանի Բուրջ Խալիֆան է (խալիֆայի աշտարակ): Շենքի ընդհանուր բարձրությունը 828 մետր է: Այն կառուցված է մոնոլիտ երկաթբետոնից, բացառությամբ վերջին 45 հարկից, որոնք ամբողջությամբ կառուցված են պողպատյա կոնստրուկցիաներից: Շենքում գործում են 58 վերելակներ, որոնք սլանում են 18 մ/վ արագությամբ: 309,473 մ² մակերեսով այս հսկան արժե 1,5 մլրդ ԱՄՆ դոլար:

«Dinner in the Sky» ընկերությունն իր հաճախորդներին է առաջարկում ճաշկերույթ` հիսուն մետր բարձրության վրա: Հատուկ հարթակը, որտեղ տեղադրված են սեղաններ ու բազկաթոռներ` անվտանգության գոտիներով, վերամբարձ կռունկի օգնությամբ երկինք է բարձրանում, որտեղ մնում է շուրջ ութ ժամ` իր առաքելությունը կատարելու: Այնտեղ կա նաև պարի հարթակ, իսկ ձեզ կսպասարկեն հատուկ վերապատրաստում անցած մատուցողները:

Տարեկան մոտ 50 զբոսաշրջիկ մահանում է կոկոսների պատճառով, որոնք ընկնում են ծառերից տուրիստների գլխին:

Ֆրանսիայում, երբ վերջացնում են ուտելը, սեղանից վեր կենալուց առաջ պարտադիր պայման է ձեռքերը դնել սեղանին:

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031