Երեկ ժամը 13:25-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում ականի պայթյունի հետեւանքով ձախ ոտքի կրունկի շրջանում վիրավորում է ստացել 20-ամյա ժամկետային զինծառայող Արթուր Սեյրանի Գեւորգյանը:
Ղարաբաղի ռազմական գերատեսչության լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրության համաձայն` վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ եւ ենթարկվել վիրահատության: Նրա վիճակը ծանր է, կայուն:
«Ազատություն» ռադիոկայան